Լրահոս

19.09.2013 09:25


Այսօր ակտիվիստները երկու խմբի են բաժանվել՝ ազնիվ ու անազնիվ

Այսօր ակտիվիստները երկու խմբի են բաժանվել՝ ազնիվ ու անազնիվ

«Պարզվում է՝ քաղաքացիական ակտիվիստ աշխատելն այսօր բավական ձեռնտու գործ է, այլապես որոշ ակտիվիստներ իրենց պատեպատ չէին տա և ամեն առիթով աղմուկ չէին ստեղծի ինչ-որ մարդկանց աչքին երևալու համար: Ու արդեն աներկբա է, որ այսօր ակտիվիստները երկու խմբի են բաժանվել՝ ազնիվ ու անազնիվ: Հավանաբար, այս իրավիճակը զգալով, ակտիվիստներին քննադատեց նախկին դատավոր, ընդդիմադիր Պարգև Օհանյանը՝ խորհուրդ տալով «մեռած հուշարձանների»՝ Փակ շուկայի համար պայքարելու փոխարեն հուշարձան դարձող մեր քաղաքների, գյուղերի, ծխացող տների համար պայքարել: Երեկ էլ համացանցը ողողված էր կարծիքներով, թե օրեցօր ի հայտ են գալիս մարդիկ, որոնք, գրանտներ ու անհասկանալի հանձնարարություններ ստանալով, փորձում են երկրում անազնիվ ընդվզումներ հրահրել այս կամ այն երևույթի դեմ՝ արժեզրկելով անգամ «պայքար» բառի իմաստը»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը