Լրահոս

20.07.2009 15:42


Էլմար Մամեդյարով. «Ներկա պահին քննարկվում է հայկական զինված ուժերի դուրս բերման և փախստականների վերդարձի ժամանակացույցը»

Էլմար Մամեդյարով. «Ներկա պահին քննարկվում է հայկական զինված ուժերի դուրս բերման և փախստականների վերդարձի ժամանակացույցը»

Ադերբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայացած հանդիպումից հետո որոշակի առաջընթաց է արձանագրվել։ Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փուլում հայկական զինված ուժերը պետք է ազատեն «ադրբեջանական տարածքները», որից հետո կսկսվի ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ տարածքներ։ «Ներկա պահին քննարկվում է հայկական զինված ուժերի դուրս բերման և փախստականների վերդարձի ժամանակացույցը»,–ասել է Մամեդյարովը։ Նրա խոսքերով, հայկական զինուժի կողմից վերահսկվող շրջանների ենթակառուցվածքների վերականգնման համար «կպահանջվեն ֆինանսական մեծ ռեսուրսներ»։ Մամեդյարովը չի բացառել, որ «այդ միջոցները կարող է տրամադրել Եվրամիությունը»։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար, որը կարող է տեղի ունենալ այս տարվա հոկտեմբերին։

Ըստ Regnum-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը