Բաղդասարովը Տիգրան Սարգսյանին «վատ մենեջեր» է անվանել
«Վիկիլիքս»–ի փաստաթղթերում բավականին ուշագրավ տեղեկություններ կան ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ, որտեղից շատ հետևություններ կարելի է անել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ նշելով. «Օրինակ՝ դրանցից մեկի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, թե ինչու սնանկացավ «Արմավիա»–ն։
Պարզվում է՝ 2009թ. մարտի 20-ին ամերիկյան դիվանագետների հետ է հանդիպել Սերժ Սարգսյանի սիրելի գործարարը՝ Միխայիլ Բաղդասարովը։ Նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` նրան անվանելով «վատ մենեջեր»։ Այսօրվա վարչապետին Բաղդասարովն առավելագույնը տեսնում է նախագահի խորհրդականի պաշտոնում, որը ֆինանսական միջոցներն ուղղում է դեպի բանկերը և կարողանում է խոսել միայն բանկիրի լեզվով։
Բացի այդ, Բաղդասարովի խոսքով, վարչապետն «անում է այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ իրականում հարկավոր է երկրին»,- գրում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: