Լրահոս

20.07.2009 16:56


Հայ ազգային կոնգրեսն արտահերթ հանրահավաք կհրավիրի՞

Հայ ազգային կոնգրեսն արտահերթ հանրահավաք կհրավիրի՞

-Արտահերթ հանրահավաքն անհրաժեշտ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ ասել է, որ եթե իրական սպառնալիք լինի Ղարաբաղի համար, ինքը կոչ կանի ամբողջ ժողովրդին՝ համախմբվել և թույլ չտալ այդպիսի բան,- «7օր»-ին ասել է Վահան Շիրխանյանը։

Հուլիսի 2-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ղարաբաղյան հակամար­տու­թյան կար­գա­վորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպաս­վում, որոնք, թերևս, մեզ ստիպեն ևս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու»։

Վ. Շիրխանյանի կարծիքով՝ օրեր առաջ Մոսկվայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը լիովին արդարացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի մտավախությունները, քանի որ այն ընթանում էր Ռուսատանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության համատեքստում։ Ըստ Վ. Շիրխանյանի՝ այդ հայտարարությունից պարզ երևում է, որ Մադրիդյան 6 սկզբունքներն արդեն համաձայնեցված են, և խոսքը միայն հարակից մի շարք այլ հարցերի քննարկման մասին է.

-Ուղղակի ես կասկածում եմ, որ տեսան հասարակությունների շատ բուռն արձագանքը և որոշեցին հերթական անգամ գաղտնիացնել, փակել տեղեկատվության բոլոր աղբյուրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը