Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը շարունակում է իր երկակի խաղը, բայց մի փոքր այլ ռակուրսով։
«Արևմտամետ» երևալու լիմիտը սպառվեց (համենայնդեպս, ֆյուլեներն իրենց «քցված» են զգում), հիմա այլ շոու է բեմադրվում։ Նպատակը, սակայն, ինչպես նախկինում, նույնն է՝ երկրի ներսում մոլորեցնել այնքան ոչխարի, որքան հնարավոր է, իսկ երկրից դուրս՝ «տանիք» փնտրել իշխանությունը պահելու համար։
Եթե մինչև սեպտեմբերի 3–ը այդ «տանիքի» դերում Սարգսյանը տեսնում էր Արևմուտքին, ապա այժմ հույսը Պուտինն է, ում սիրտը շահելու համար շուտով այնպիսի քծնանքի հուշ–երեկոներ է կազմակերպելու Բաղրամյան 26–ը, որ անգամ պաթոլոգիկ ռուսամետները կկարմրեն ամոթից։
Սարգսյանն այժմ փորձում է Կրեմլում ներկայանալ որպես «Հայաստանի ամենառուսամետ գործիչ», որի շրջանակներում էլ տեղի ունեցավ Մոսկվայի քաղաքապետին շնորհավորելու գերնվաստացուցիչ ակցիան։
«Նախաձեռնող» Սարգսյանը նաև փորձում է Պուտինի աշխատակազմին հասցնել այն միտքը, թե ինքը լրջագույն դիմադրության է հանդիպում Հայաստանում հատկապես ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի կողմից և ակնկալում է իրենց աջակցությունը։
Միևնույն ժամանակ նա գեբելսյան քարոզչամեքենայի օգնությամբ փորձում է Հայաստանում ներկայանալ որպես չար ՌԴ–ից ճնշված արևմտամետ զոհ, ով ստիպված եղավ Մաքսային միություն մտնելու որոշում կայացնել, այլապես Հայաստանը տանելու էր դեպի Եվրոպա։
Ուշագրավն այն է, որ «դհոլի» ֆունկցիա կատարող «արևմտամետ» լրատվամիջոցներն ու «փորձագետները» ապոկալիպտիկ պատկեր են ներկայացնում Մաքսային միություն մտնելու հետևանքով, բայց քննադատում են ... ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, Ռոբերտ Քոչարյանին։ Մի խոսքով, բոլորին` բացի Սերժ Սարգսյանից։
Դե, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթը լրիվ հունից հանել է Բաղրամյան 26–ի «բնակիչներին»։ Դա է պատճառը, որ հաստիքային ու արտահաստիքային «ընդդիմադիրներին» քսի են տվել ՀԱԿ առաջնորդի վրա։
«Եթե ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը չլինեին, ապա Սերժը չէր հայտարարի Մաքսային միություն մտնելու մասին»,– դեմագոգիկ և գեղամյանաբարո կերպով պնդում են «անկախները»՝ չմոռանալով նշել, որ օլիգարխներն էլ ուրախացել են։
Խե՜ղճ Սերժ, նա ուզում էր Սաշիկի հետ մեզ ասոցացնել ԵՄ–ի հետ, սակայն չար և մութ ուժերը թույլ չտվեցին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Թե ինչով կավարտվի Սարգսյանի այս մի «նախաձեռնությունը», կարելի է կռահել։ Մնում է հուսալ, որ Ռուսաստանում ամենառուսամետը երևալու, իսկ Հայաստանում ամենաարևմտամետը խաղալու արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը չի շնորհավորի Կրասնոդարի երկրամասի Կռասնի բոլշևիկ գյուղի գյուղապետ Մստիսլավ Կազլեվիչին՝ վերընտրվելու կապակցությամբ։
Սերժ Սարգսյանի երկակի խաղը

Կարեն Հակոբջանյան