Լրահոս

19.09.2013 15:10


Լևոն Զուրաբյան. «Մեր պայքարը Տիգրանի ազատման համար պետք է ավելի թեժացնել»

Լևոն Զուրաբյան. «Մեր պայքարը Տիգրանի ազատման համար պետք է ավելի թեժացնել»

Ինչպես արդեն տեղեկացրել էնք, երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի երաշխավորագիրը, որին միացել էին 100-ից ավելի հանրահայտ մարդիկ՝ արվեստագետներ, մտավորականներ և հասարակության շրջանում վստահություն ու հարգանք վայելող քաղաքացիներ: Դատարանի որոշման վերաբերյալ փորձեցինք ստանալ երաշխավորագրերի արշավը նախաձեռնած Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը:

«Իշխանությունն այնքան է խորացել նեղվածության և վրեժխնդրության մեջ, որ անգամ չի հասկանում, որ ամբողջ պայքարը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման շուրջ արդեն վերածվում է առճակատման հասարակության և իշխանությունների միջև,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով:- Մեր պայքարը Տիգրանի ազատման համար պետք է ավելի թեժացնել. ձևերը կգտնենք»:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը