Լրահոս

19.09.2013 19:41


Զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել

Զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել

Կառավարությունն ընդունել է Արարատի մարզի Արարատի քաղաքային,Նշավանի և Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. գարնանային զորակոչ, տարկետում է տրվել իրավագիտություն մասնագիտությամբ Բեռլինի Հումբոլդտի համալսարանի բակալավրիատ ընդունված Աշոտ Պողոսյանին:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին ևգերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ մասնակցություն ցուցաբերել ս.թ. հոկտեմբերի 8-10-ը անցկացվելիք «Արձագանք-2013» զորավարժությանը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Այս խորագրի վերջին նյութերը