Լրահոս

20.07.2009 16:58


Արմեն Աղայան. «Բանակցությունների միակ իմաստը թե՛ մեզ, թե՛ Բաքվի համար պատերազմի հետաձգումն է»

Արմեն Աղայան. «Բանակցությունների միակ իմաստը թե՛ մեզ, թե՛ Բաքվի համար պատերազմի հետաձգումն է»

–Ես դիվանագիտական առևտրի և մեր գործերին օտարներին խառնելու կողմնակից չեմ և նման բանակցություններից երբեք լուծում չեմ ակնկալել,-ասել է քաղաքագետ, «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արմեն Աղայանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի երկու երկրների նախագահների հաջորդ՝ աշնանային հանդիպումից։

-Բանակցությունների միակ իմաստը, թե՛ մեզ, թե՛ Բաքվի համար, պատերազմի հետաձգումն է: Այլ հարց է, թե ով ինչպես է օգտագործում զինադադարը և ինչպես է նախապատրաստվում հնարավոր պատերազմին, կամ ինչպես է ապահովում ուժերի հավասարակշռությունը:

Ա. Աղայանի հաղորդմամբ՝ ակնհայտ է, որ հոկտեմբերյան հանդիպման ծարգրումն ուղղակիորեն կապված է ֆուտբոլային դիվանագիտության հերթական փուլի և Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարելիք այցի հետ, «ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ «ղարաբաղյան կարգավորման» և «հայ-թուրքական հաշտեցման» հակահայ գործընթացները միասնական են: Ուստի այդ հանդիպումից ես ակնկալում եմ մեկ բան. Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունների և ծրագրերի վերջնական քողազերծում և տապալում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը