Լրահոս

19.09.2013 16:19


Ժերար Դեպարդիեն Ալժիրի անձնագիր է ուզում

Ժերար Դեպարդիեն Ալժիրի անձնագիր է ուզում

Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի միջազգային ռադիոն, ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն այժմ էլ ալժիրյան անձնագիր է ուզում: Այդ մասին, ըստ աղբյուրի, Դեպարդիեն ասել է «Journal du Dimanche» պարբերականին տված հարցազրույցում: Դերասանը նշել է, որ կցանկանար ձեռք բերել իր սիրած 7 երկրների անձնագրերը:

«Ես ուզում եմ համապատասխանել ֆրանսիացիների սիրած կերպարին` ընդվզողի, որը հաղթահարում է բոլոր արգելքները, երբեմն` հարբեցողի: Դրանում ինչ-որ խուլիգանական բան կա, որը դուր է գալիս Պուտինին»,-դերասանի հարցազրույցից մեջբերել է «BBC»-ն:

Հիշեցնենք, որ տարեսկզբին դերասանին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհվեց: Դեպարդիեն մորդովական գրանցում ստացավ և բնակարան Սարանսկում, իսկ Մորդովիայի իշխանությունները նրան առաջարկեցին զբաղեցնել տեղի մշակույթի նախարարի պաշտոնը:

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն էլ իր հերթին 5 սենյականոց բնակարան նվիրեց դերասանին Գրոզնիում:

Այս խորագրի վերջին նյութերը