Տիգրան Առաքելյանի փաստաբանը Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու մասին. «Հայաստանում ձևավորվել է կրիմինալ ռեժիմ»
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին դեռ չի տրամադրվել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը չփոխելու դատարանի որոշման օրինակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Տ. Առաքելյանին ազատ արձակելու Շուշանյանի միջնորդությունը՝ դատական նիստերի դահլիճում ընթերցելով որոշման եզրափակիչ մասը միայն ՝ առանց մերժման հիմնավորումը ներկայացնելու։
«7օր»–ի հետ զրույցում փաստաբանն ընդգծել է, որ Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելու օրինական որևէ հիմք չկա. նա անազատության մեջ է գտնվում պատանդի կարգավիճակում՝ որպես քաղաքական բանտարկյալ, և կալանքի տակ գտնվելու անհրաժեշտության որևէ ողջամիտ բացատրություն դատարանի կողմից մինչ այսօր չի ներկայացվել։
Վերաքննիչ քրեական դատարանին Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին մինչ այս ներկայացված բոլոր միջնորդությունները մերժել էին։ Սակայն այս անգամվա միջնորդությունն աննախադեպ էր այն իմաստով, որ հանրությանը հայտնի ավելի քան 100 մարդ էր դրան կից անձնական երաշխավորագիր ներկայացրել։
–Դատարանի այս մերժումն ապտակ էր ՀՀ քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին, ովքեր հանդես էին եկել անձնական երաշխավորությամբ։ Ի դեպ, ազատության մեջ գտնվելու անձի իրավունքը, եթե նույնիսկ անձը կասկածվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, այն հիմնարար իրավունքներից է, որը երաշխավորված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Եվրոպական կոնվենցիայում, թե՛ այլ փաստաթղթերում։ Եվ, այս իմաստով, անձին ազատությունից զրկելը կիրառվում է խիստ բացառի՛կ դեպքերում։ Տիգրան Առաքելյանի կալանքի տակ գտնվելն օրենքով թույլատրելի ողջամիտ բոլոր ժամկետները գերազանցել է,–ասել է Շուշանյանը։
Նա նաև հայտարարել է, որ ՀՀ–ում անկախ դատական համակարգ գոյություն չունի, և Տիգրան Առաքելյանի մասին որոշումը կայացվել է լրիվ այլ տեղում, օրինակ` ՀՀ նախագահական նստավայրում.
–Նշեմ, որ անձնական երաշխավորությամբ հանդես եկած 100–ից ավելի մարդ պատրաստ էր մոտ 55 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտի հաշվին։ Եվ սա շատ ծանր իրավիճակի մեջ դրեց այն անձանց, ովքեր պետք է որոշում կայացնեին։ Բայց իրենք նույնիսկ դրան չգնացին։ Եվրոպայի խորհրդում նախագահող երկիրը՝ ՀՀ–ն, նախընտրեց ունենալ քաղբանտարկյալ, քան Տիգրան Առաքելյանին ազատ արձակել, և նաև դատարանի դեպոզիտի հաշվին 55 մլն դրամ ստանալ։
Ինչ վերաբերում է այն զուգահեռին, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխելու համատեքստում փոխարենը ազատ է արձակվում Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և անգամ նրա թիկնապահը, փաստաբան Շուշանյանը «7օր»–ին ասել է, որ հետևել է թե՛ մամուլի հրապարակումներին, թե՛ երկու կողմերի հայտարարություններին և հանգել հետևյալ եզրակացության.
–Ես, իհարկե, այդ քրգործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց համարձակություն կունենամ հայտնելու իմ կարծիքը՝ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել է խիստ ծանրակշիռ փաստարկներ, որոնց գոնե մի կերպ չի՛ կարողացել պատասխանել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Այն հանգամանքը, որ սպանության փաստով հարուցված գործով այդ սպանության մեջ կասկածվողների նկատմամբ մեղադրանքը կարճվում է նախաքննության փուլում, արդեն շատ բանի մասին է խոսում։ Քաղաքական հայտարարություն չեմ անի. ես շատ իրավական բնույթի գնահատական կտամ` դա ընդամենը վկայում է այն մասին, որ Հայաստանում գործում է կրիմինալ ռեժիմ, որը ձևավորել է այնպիսի խաղի կանոններ, որ որոշ մարդիկ կարող են օրենքի առաջ չլինել անպատիժ, այդ թվում՝ Սուրեն Խաչատրյանը, նրա որդին, թիկնապահը և այլք։

7or.am