1lur.am լրատվականի հետ զրույցում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ սեպտեմբերի 21-ը վերածել ենք կենաց տոնի. «Երկար տարիների ընթացքին ձևավորված ավանդույթի համաձայն` այս անգամ էլ կհնչեն շաբլոն ու ձանձրալի նախադասություններ, բայց արդյոք մենք այսօր կարո՞ղ ենք վստահ ասել, որ ապրում ենք անկախ երկրում, և որ այդ անկախությունն անդառնալի է»:
Ն.Զոհրաբյանը փաստում է, որ անկախության իրական հիմքը պիտի լինի իրական ժողովրդավարական պետությունը, որտեղ խաղի միակ կանոնն արդարությունն ու օրենքի ուժն են. «Ցավոք սրտի, մենք այսօր այդպիսի խաղի կանոններով երկրում չենք ապրում: Միայն կենացներով չէ: Ես էլ կարող եմ շատ գեղեցիկ բառեր ասել, որ անկախությունը անփոխարինելի է, ամենամեծ ձեռքբերումն է և այլն, և այլն: Բայց կենացով չես կառուցի այն երկիրը, որը պարտավոր ենք կառուցել: Այո’, անկախությունն անփոխարինելի արժեք է, բայց մենք ի՞նչ ենք անում մեր անկախութունն անդառնալի դարձնելու համար: Ահա այստեղից պետք է սկսենք: Ցավոք, եթե երկրում արտագաղթը հասնում է դեպոպուլյացիայի աստիճանի, սա անկախության հիմքերի խաթարում է, երբ երկրում բնակչության 80%-ը ռեալ աղքատ է, դա անկախության թիկունքին հասցվող ամենամեծ հարվածն է: Ուստի եկեք կենացները դնենք մի կողմ, տոնից տոն կազմակերպվող այս շքեղ միջոցառումները դնենք մի կողմ ու պարզապես փորձենք ամեն օր մտածել ու ամեն մեկս մեր տեղում ամեն ինչ անենք, որ մեր անկախությունը լինի իրապես անդառնալի: Այլապես կենացով ու ոչինչ չանելով մենք թիկունքից հարվածում ենք մեր անկախությանը»:
Հարցին, թե արդյոք անկախության 22 տարվա ընթացքին մեր թերացումներն ու բացթողումները գերակշռե՞լ են ձեռքբերումներին, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ իրատես լինելով պետք է նկատենք, որ դա իրապես այդպես է. «Այս 22 տարվա ընթացքին մեր անկախությունն անընդհատ հարված է կրել թիկունքից: Մենք հպարտանալու առանձնապես մեծ բան չունենք արտաքին քաղաքականությունում` հատկապես վերջին շատ էքսցենտրիկ զարգացումներից հետո: Ինչ վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, ապա առանց չափազանցության կարող եմ ասել, որ ՀՀ քաղաքացու վիճակը երբեք, ոչ մի ժամանակ անկախության այս տարիներին այնքան վատ չի եղել, որքան այսօր: Սա փաստ է, ինչքան էլ որ գործող կառավարությունը փորձի թվային մանիպուլյացիաներով խեղաթյուրել իրական պատկերը»:
Ն. Զոհրաբյան. «Կենացով անկախություն չես կառուցի»

Աղբյուրը՝ 1lur.am