Լրահոս

20.09.2013 00:05


Հանդիպում ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմի հետ

Հանդիպում ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմի հետ

Ս.թ սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ.Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Նյու Յորքից կոնգրեսական Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ:

Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Մ.Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր պարտականությունների իրականացման ասպարեզում:

Կոնգրեսական Գրիմը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում:

Դեսպան Մարգարյանն ու կոնգրեսական Գրիմը քննարկեցին ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակը եւ իրականացվելիք աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը