Աշխարհ

20.09.2013 11:40


ԱՄՆ–ում հերթական արյունալի դեպքն է գրանցվել

ԱՄՆ–ում հերթական արյունալի դեպքն է գրանցվել

Չիկագոյի այգիներից մեկում երեկ երեկոյան անհայտ անձը կրակահերթ է բացել։ Մոտ 10 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 3 տարեկան մի երեխա։ Փամփուշտներից մեկը դիպել է անմիջապես նրա դեմքին։ Վիրավորների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է։

Տեղի ԶԼՄ–ի որոշ տվյալներով՝ կրակողները 2–ն են եղել։ Դեպքը տեղի է ունեցել բաստկետբոլի խաղահրապարակում։ Ոստիկանությունն այժմ փնտրում է հանցագործներին։

Մեկ շաբաթ էլ չէր անցել ԱՄՆ–ում արյունալի մեկ այլ դեպքից։ Վաշինգտոնի ռազմաբազայում նախկին զինվորական Ահարոն Ալեքսիսը անկանոն կրակ էր բացել և սպանել 12, վիրավորել՝ 8 մարդու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը