Լրահոս

20.09.2013 19:11


Ամերիկացի անչափահասը համոզել է ընկերոջը սպանել իր մորը, ընկերն էլ՝ ուտել նրա լյարդը

Ամերիկացի անչափահասը համոզել է ընկերոջը սպանել իր մորը, ընկերն էլ՝ ուտել նրա լյարդը

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Վաշինգտոն նահանգի Սփոքան քաղաքում։ 13–ամյա անչափահասը համոզել է 14–ամյա ընկերոջը թրով սպանել իր մորը։ Ընկերն էլ համոզել է, որ նրա մոր լյարդը շատ համեղ է, և սպանությունից հետո այն պետք է ուտել։

«Huffington Post»–ի փոխանցմամբ՝ գալով տուն՝ անչափահասներն իրականացրել են իրենց սարսափազդու քայլը՝ թրով հարվածել են կնոջը։ Վերջինիս հաջողվել է Շտապ օգնություն և ոստիկանություն կանչել։ Տուժածին տարել են հիվանդանոց, իսկ անչափահասներին՝ ոստիկանություն։

Սակայն երեխայի պատմածն է՛լ ավելի ցնցող է եղել։ Նա վստահեցրել է, որ այդ քայլին է գնացել իր մոր տված «երկնագույն հաբերի» ազդեցության տակ։ Թե ինչ հաբեր են դրանք, հայտնի չէ։ «Թմրամոլի» ընկերն էլ խոստովանել է, որ, իրոք, առաջարկել է ուտել նրա մոր լյարդը։ Սպանությունից հետո անչափահասները ծրագրել էին քաղաքից փախչել 14–ամյա ընկերոջ հոր ավտոմեքենայով, որը նախապես գողացել էին։

Այժմ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա որդին՝ ընկերոջ հետ, գտնվում է անչափահասների ժամանակավոր մեկուսարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը