Շարունակվում է արտգործնախարարի այցելությունը Իտալիա
Սեպտեմբերի 19-ին Հռոմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պյեռֆերդինանդո Կազինիի հետ։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց տարբեր բնագավառներում հայ-իտալական փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջխորհրդարանական, ապակենտրոնացված, առևտրատնտեսական համագործակցության շուրջ, կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
Զրուցակիցները անդրադարձ կատարեցին միջազգային օրակարգի հարցերին, մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Սենատոր Կազինիի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հռոմի քաղաքապետ Ինյացո Մարինոյի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող երկու մայրաքաղաքների` Երևանի և Հռոմի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։
Երկուստեք կարևորվեց Հռոմում և Երևանում համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը, ինչը զրուցակիցների համոզմամբ լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Հանդիպմանը քննարկվեց մշակույթի, տուրիզմի և առողջապահության ոլորտներում Երևանի և Հռոմի միջև հնարավոր համագործակցության առնչվող հարցեր։
Հռոմում նախարար Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Իտալայի խորհրդարանում հարյուրից ավելի անդամ ունեցող Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբը կարևոր ներդրում կարող է ունենալ հայ-իտալական համագործակցության զարգացման գործում։
Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերի։