Ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գաղտնի, իրար հակասող բանակցություններ վարել երկու միավորների հետ
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե դեռևս նախորդ տարի կառավարության գաղտնի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը բանակցություններ է վարել Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ, ասել է. «Այսպիսով, հաստատվեց խորհրդարանում իր այն հայտարարությունը, թե այս իշխանությունն ամբողջությամբ գաղտնի գործունեություն է ծավալել, իր որոշումները գաղտնի է պահել և՛ սեփական հասարակությունից, և՛ քաղաքական ուժերից, այդ թվում՝ նաև սեփական քաղաքական ուժից: Ես ձեզ հավատացնում եմ, հարյուր տոկոսով տեր եմ իմ ասածներին, Հանրապետական կուսակցությունը այս գործընթացներից տեղյակ չէ մինչև հիմա»։
Բանախոսն ընդգծել է, որ չորս տարի Սերժ Սարգսյանը բանակցել է եվրոպացիների հետ, գումար է ծախսել, պատվիրակություններ են գնացել, և գաղտնի նույն բանակցությունները վարել է նաև Ռուսաստանի հետ:
«Ո՞ր իրավունքով: Յուրաքանչյուր երկրի ղեկավար հնարավորություն ունի այդ խնդիրներն իր թիմի, իր կուսակցության, իր խմբակցության, իր խորհրդարանի, իր կառավարության, իր հասարակության հետ քննարկելու: Ո՞վէՍերժՍարգսյանինիրավունքտվելգաղտնի, իրարհակասողբանակցություններվարելերկումիավորներիհետ: Հայաստաննայներկիրըչէ, որայսպիսիդիվանագիտությունվարիևվերջումասի՝ «լավեմարել»: Դիվանագիտականսկանդալէ, երբՏիգրանՍարգսյանը, որնասումէր, թեՄաքսայինըանկախությանուսուվերենությանկորուստէ, այսօրհրամանագիրէստորագրումգաղտնիբանակցություններվարելուվերաբերյալ»,-նշել է Մանուկյանը:
Ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գաղտնի, իրար հակասող բանակցություններ վարել երկու միավորների հետ
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե դեռևս նախորդ տարի կառավարության գաղտնի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը բանակցություններ է վարել Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ, ասել է. «Այսպիսով, հաստատվեց խորհրդարանում իր այն հայտարարությունը, թե այս իշխանությունն ամբողջությամբ գաղտնի գործունեություն է ծավալել, իր որոշումները գաղտնի է պահել և՛ սեփական հասարակությունից, և՛ քաղաքական ուժերից, այդ թվում՝ նաև սեփական քաղաքական ուժից: Ես ձեզ հավատացնում եմ, հարյուր տոկոսով տեր եմ իմ ասածներին, Հանրապետական կուսակցությունը այս գործընթացներից տեղյակ չէ մինչև հիմա»։
Բանախոսն ընդգծել է, որ չորս տարի Սերժ Սարգսյանը բանակցել է եվրոպացիների հետ, գումար է ծախսել, պատվիրակություններ են գնացել, և գաղտնի նույն բանակցությունները վարել է նաև Ռուսաստանի հետ:
«Ո՞ր իրավունքով: Յուրաքանչյուր երկրի ղեկավար հնարավորություն ունի այդ խնդիրներն իր թիմի, իր կուսակցության, իր խմբակցության, իր խորհրդարանի, իր կառավարության, իր հասարակության հետ քննարկելու: Ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գաղտնի, իրար հակասող բանակցություններ վարել երկու միավորների հետ: Հայաստանն այն երկիրը չէ, որ այսպիսի դիվանագիտություն վարի և վերջում ասի՝ «լավ եմ արել»: Դիվանագիտական սկանդալ է, երբ Տիգրան Սարգսյանը, որն ասում էր, թե Մաքսայինը անկախության ու սուվերենության կորուստ է, այսօր հրամանագիր է ստորագրում գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ»,-նշել է Մանուկյանը:
7or.am