Մեղադրող դատախազն ամեն ինչ անում է, որ դատարանում չհնչի Ղևոնդ Ղալումյանի անունը
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումների թալանի հետ անմիջական կապ ունեցող ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանի անունը, ինչպես երևում է, մեղադրող կողմը չի ցանկանում բարձրաձայնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարնում քննվող քրեական գործով: Սա հատկապես ակնհայտ դարձավ գործարարի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանած շենքից բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած խաբված գնորդ Գյուլխասյանի գործով 17.09.2013թ. հերթական դատական նիստի ժամանակ, որի ընթացքում գործով ամբաստանյալ Էդուարդ Եսայանին հարցեր էր ուղղում մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը:
Եվ որքան էլ, որ զարմանալի է, դատախազն այդպես էլ ամբաստանյալ Եսայանին չուղղեց այս գործով ամենաէական հարցերից մեկը` թե Եսայանը, որպես ընկերության տնօրեն իր կարգադրիչ լիազորությունները իրականացնելիս հօգուտ ում է գործել: Դատախազը մասնավորապես չճշտեց այն հանգամանքը, թե Եսայանը ինչու է բնակարանի համար Գյուլխասյանի կողմից վճարած գումարը ընկերության բանկային հաշվին մուտքագրել Ղևոնդ Ղալումյանի և Ռուբեն Մանգասարյանի անունից:
Հիշեցնենք, որ Գյուլխասյանը ընկերությանը պատկանող Մաշտոցի 33/1 շենքից բնակարան գնելու համար գումար էր վճարել, սակայն բնակարանը չէր ստացել և դիմել էր ոստիկանություն, որտեղ էլ խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ժամանակ նշանակված փորձաքննության արդյունքում` ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ, իրոք,07.12.2007թ. «Արին կապիտալ>> ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է 37 մլն 200 հազար դրամ, որից 15 մլն 891 հազար դրամը Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:
Այսինքն` ինչպես գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության, այնպես էլ այս տուժած քաղաքացու բնակարանի թալանի գործում Ղալումյանը օգտվել էր փող աշխատելու իր հայտնի տարբերակից` կեղծ փոխառություն ձևակերպել և հետագայում դրա վերադարձի պատրվակով գումար ստանալ ընկերությունից:
Նակինում ներկայացվել է, որ այդ կերպ 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:
Խարդախության փաստով հարուցված այս գործով, անտեսելով փորձաքննության արդյունքները, նախաքննության ժամանակ հսկողությունն իրականացնող դատախազ Արման Հակոբյանը ցուցում էր տվել քննիչին` Եսայանին մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել»:
Այս ապօրինության դեմ բազմաթիվ հրապարակումներ եղան, Խուդյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին:
Սակայն ներկայումս դատաքննությանը մասնակցող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը չի էլ պատրաստվում ջանքներ գործադրել այն անձանց անունները բացահայտելու համար, ի շահ որոնց գործել է Եսայանը:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` այս գործով ընդհանուր տպավորությունը դատարանից և մասնավորապես վերջին դատական նիստից այն էր, որ դատավոր Արշակ Վարդանյանը բոլոր կողմերին հնարավորություն է տալիս ներկայացնելու միջնորդություններ և բավարարում է դրանք, ինչով պայմանավորված գործի բազմակողմանի քննություն է տանում: Բայց մյուս կողմից մեղադրող դատախազը գործի իրավական փաստական հանգամանքների բացահայտման հարցում կարծես պասիվ դերում է: Խոսքը վերաբերում է մասնավորապես այն հանգամանքին, որ վերջին նիստի ժամանակ, ամբաստանյալին հարցեր տալիս, դատախազը պետք է հարցներ, թե ամբաստանյալը և նրա հետ բանկում գտնված գլխավոր հաշվապահը Լուսինե Գյուլխասյանի կողմից վճարված գումարը ընկերության բանկային հաշվին մուտք անելիս ինչու կամ ում հրահանգով են գումարի մի մասը որպես Ռուբեն Մանգասարյանի կողմից վճարում մուտքագրել, իսկ մյուս մասն էլ իբրև փոխառություն՝ Ղևոնդ Ղալումյանի կողմից: Փոխարենը, դատախազը փորձում էր պարզել, թե այդ գումարները հետագայում ինչ նպատակով է տնօրինել :
Ըստ Խուդյանի փաստաբանի`դատախազի կողմից չհնչեցված հարցն էական էր այնքանով, որքանով որ այս հարցի պատասխանը ևս մեկ անգամ լույս կսփռի այն հարցի վրա, թե իրականում ով է օգուտ քաղել Գյուլխասյանի կողմից վճարված գումարից և թե այս իմաստով ընկերության տնօրենը իրականում ում օգտին է գործել:
Իսկ այս գործով նախաքննության ժամանակ դեռ պարզվել էր, որ նշված գումարը տնօրինել էին երկուսը՝ Մանգասարյանն ու Ղալումյանը: Այսինքն՝ ստացվում է, որ նախկին դատախազը խեղաթյուրել էր իրականությունը, ներկա դատախազն էլ շարունակում է նույն կերպ: Արդյունքում պաշտպանության տակ է առնված Ղալումյանը, իսկ Խուդյանի անունն անհարկի և անհիմն շահարկվում է: Այսինքն՝ եթե Եսայանը գործել է հօգուտ ինչ որ մեկի, ապա այդ անձինք են՝ Ռուբեն Մանգասարյանն ու Ղևոնդ Ղալումյանը, սակայն նրանցից Ղևոնդ Ղալումյանի անունը չգիտես ինչու ոչ մի կերպ չի հնչում դատարանում, իսկ Մանգասարյանի հարցը դատարանի կողմից նշանակված փորձաքննությամբ չեզոքացվեց, իբր վերջինիս չի կարող դատարանում ցուցմունք տալ:
Եսայանն այս նիստում ևս մեկ անգամ շեշտեց, որ Գյուլխասյանի բնակարանի վերաբերյալ նախնականառուվաճառքի պայամանգիրը կնքվել է Ռուբեն Մանգասարյանի հետ, քանի որ այդպիսի ցուցում է տվել ՎլադիսլավՄանգասարյանը:
Ի դեպ՝այս գործով գրեթե բոլոր վկաների ցուցմունքներով արդեն բացահայտ ներկայացվել է, որ Գյուլխասյանիբնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը:Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել,իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյանների գործով հայտնի Սևակ Արզարունու միջև:
Դատաքննությամբ բավարար ապացուցներ են ձեռք բերվել այն մասին, որ Լուսինե Գյուլխասյանը խարդախության զոհ է, սակայն դատախազը Չարխիֆալակյանը կարծես աչք է փակում այս գործով Մանգասարյանների ու Ղալումյանի մասով բացահայտումների վրա:
Արդյունքում հովանավորչությունն է շարունակվում:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ