ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստից առաջ պատասխանելով կայքերից մեկի թղթակցի հարցին, թե չի՞ փոխել արդյոք իր դիրքորոշումը Մաքսային միությանը անդամակցելու հարցում, վարչապետ Տիգրան Սարգսյանը բացասական պատասխան է տվել: Այսինքն՝ ինչպես նախկինում, այսօր էր ինքը դեմ է Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանն առաջին անգամ իր այս դիրքորոշումը արտահայտել է ռուսական մամուլում («Մոսկովսկիե նովոստի») եւ եւս մեկ այլ առիթով վերահաստատել է իր անփոփոխ դիրքորոշումը, որ դեմ է Մաքսային միությանը:
Եվ, փաստորեն, երեկ երրորդ անգամ պնդեց նույն բանը, որ ինքը դեմ է ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային միությանը, եւ այն էլ իր կուսակցության՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ:
Տեղին է հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ արել է այս տարվա մարտի 18-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. «Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը և անխնա քննադատել բոլորին»:
Համարենք, որ նախկինում Մաքսային միությանը միանալու մասին արտահայտած բացասական գնահատականները եղել է են մինչեւ սեպտեմբերի 3-ը, երբ դեռ Սերժ Սարգսյանը Մոսկվայում չէր արել այդ միությանը անդամակցելու մասին հայտարարությունը:
Իսկ հիմա, երբ ՀՀԿ ԳՄ նիստից անցել է մի քանի ժամ, զարմանալիորեն Սերժ Սարգսյանը չի շտապում վարչապետի պաշտոնից ազատել Տիգրան Սարգսյանին, երբ ակնհայտ է, որ նա հստակ բացասաբար է արտահայտվել Ս.Սարգսյանի վարած արտաքին քաղաքական գծի դեմ:
Իրոք, զարմանալի է, որ երեկ Սերժ Սարգսյանը սեփական դիրքորոշումը վերահաստատող վարչապետին 10 րոպե անց չի ազատել զբաղեցրած պաշտոնից:
Մինչդեռ, օրինակ ինձ, որ ընդհանրապես իշխանավոր չէի, առավելեւս՝ վարչապետի պաշտոնը չէի զբաղեցնում, նույն մարտ ամսի վերջին նախագահական պալատի (նույնն է, թե՝ Ս.Ս.-ի) հրահանգով ազատեցին աշխատանքից:
Հետաքրքիր է, չէ՞: Ես, որ ընդամենը «Ֆեյսբուքում» գրել էի, որ տհաճ է հետեւելը, թե ինչպես է «ընդդիմադիր» թերթի նախկին թղթակից, իսկ այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը քծնում Սերժ Սարգսյանին, եւ նաեւ՝ մի երկու անգամ ոչ այնքան դրական էի արտահայտվել իշխող ուժի գործունեության վերաբերյալ, ինձ նախագահական պալատը չկարողացավ հանդուրժել եւ հրամայեց 10 րոպեում ազատել աշխատանքից:
Իսկ վարչապետը, որ իշխանության երրորդ դեմքն է համարվում ըստ Սահմանադրության ու հրապարակավ վերահաստատում է իր դիրքորոշումը, որը հակասում է Սերժ Սարգսյանի վարած «իմաստուն» արտաքին քաղաքականության կուրսին, վերջինս լռում է ավելի քան 20 ժամ:
Ինչպես շարունակում է լռել ավելի քան 6 ամիս՝ այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանը հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում:
Մի կողմ թողնենք օֆշորը, քանի որ այս խայտառակության վերաբերյալ Սերժ Սարգսյանի լռությունը, հավանաբար, շահեկան է հենց իր համար:
Սակայն հիմա, երբ ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը չի հրաժարվում նախկին դիրքորոշումից, եւ սա հանդուրժում է Սերժ Սարգսյանը, վերջինիս լռությունը, թերեւս, այլ «դրդապատճառներով» է պայմանավորված:
Մի քանի «ֆրոնտով» խաղացող, բայց եւ երկու ոտքով թակարդն ընկնող Սերժ Սարգսյանին գուցե մինչեւ նոյեմբերի 5-ը՝ վիլնյուսյան գագաթնաժողովի օրը անհրաժեշտ է վարչապետի այս կեցվածքի պահպանումը՝ Եվրամիությանը ցույց տալու համար, որ ՀՀ-ն իսկապես ցանկանում է համագործակցել ԵՄ-ի հետ:
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ-ն ամեն կերպ փորձում է դռնից դուրս հանել ՀՀ-ին՝ թույլ չտալով, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «աներեսաբար» փորձում է «լուսամուտից ներս սողոսկել»:
Ահաեւ՝ «հակառուսական» դիրքորոշում ունեցող Տիգրան Սարգսյանն այն «կատուն» է, որի միջոցով հնարավոր է կկարողանան «ֆորտչկայից» ներս մտնել:
Գուցե հիմա էլ նման գերիմաստուն սցենար է փորձում խաղարկել Ս. Սարգսյանը, այլապես՝ հնարավոր չէ պատկերացնել, որ վերջինիս կարող է հանդուրժել վարչապետի «հակաիշխանական» դիրքորոշումը: Դժվար չէ կռահելը, թե ինչով է ավարտվելու սերժատիգրանական այս մի նախաձեռնությունը ևս։
Տիգրան Սարգսյանը իշխանավոր չէ՞

Կիմա Եղիազարյան