Հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով
Ս. թ. հուլիսի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությանը` Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտի (Carl Bildt) գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության տարեցտարի առավել խորացման եւ ընդլայնման կապակցությամբ: Ընդգծելով ԵՄ-ի Հայաստանի զարգացմանն օժանդակելու կարեւորությունը` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է եվրոպական ընտանիքին մերձենալու իր արտաքին քաղաքական կուրսը եւ մտադիր է այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր ու բարեփոխումներ:
Նախարար Բիլդտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ ԵՄ շվեդական նախագահության համար Արեւելյան ուղղությամբ քաղաքականությունը առաջնայնությունների շարքում է: Շվեդիայի արտգործնախարարն իր աջակցությունը հայտնեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին:
Զրուցակիցները քննարկեցինք Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր` փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձեւաչափերով:
Երկուստեք կարեւորվեց 2008 թ. նոյեմբերին Հայաստանի նախագահի Բրյուսել կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ներկայությունը, որն օժանդակում է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացին:
Արտգործնախարարները քննարկեցին նաեւ հայ-շվեդական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր եւ գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների գործարարների կապերը վերջերս նկատելիորեն ակտիվացել են:
Հանդիպման օրակարգում էր նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ համատեքստում նշվեց, որ Եվրոպական Միությունն աջակցում է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Անդրադարձ կատարվեց նաեւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին եւ վերահաստատվեց, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կառլ Բիլդտի համատեղ մամուլի ասուլիսը: