«Մատաղիսի» գործով տուժողների իրավահաջորդների պայքարը շարունակվում է
«Մատաղիսի» գործով շուրջ 9 տարվա դատական ճանապարհն ավարտվել է արդարացման դատավճռով, որն, ի դեպ արդեն մտել է օրինական ուժի մեջ: Սակայն «Մատաղիսի» գործի, արդարացման դատավճռի, տուժողների իրավահաջորդների միջև հակասությունների մասին հիշեցնում է արդեն քաղաքացիաիրավական դաշտում վերջիններիս դատական վեճը: Այսպես, «Մատաղիսի գործով» տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը և իրավահաջորդը՝ Մովսես Մկրտումյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ ինքը ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ «Մատաղիսի» գործով 2012թ.դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռից հետո լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների ժամանակ հայտնել է, որ կիսում է դատարանի կարծիքը և համարում է, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն որդու սպանության հետ: