Տեղի է ունեցել «Ուրվագծեր հայ ամսագրային հրապարակախոսության պատմության (1960-1970թթ.)» գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերի 20–ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Արմինե Ստեփանյաի «Ուրվագծեր հայ ամսագրային հրապարակախոսության պատմության (1960-1970թթ.)» գրքի շնորհանդեսն էր: Լրագրողի ուսումնասիրությունն սկզբունքորեն առանձնանում է նշված ժամանակաշրջանը դիտարկող կամ քննադատող այն աշխատություններից ու վերլուծական առանձին այն հոդվածներից, որոնցում հրապարակախոսությունն արժևորվել է միայն գաղափարային առանձնահատկություններով: Մինչդեռ հրապարակախոսությունը հանրային կյանքի զարկերակն է, իսկ հրապարակագիրը` այդ զարկերին ուշի-ուշով հետևողն ու ոչ միայն արձագանքողը: Այդ տեսակետից նաև «Ուրվագծերը» շահեկանորեն առանձնանում են:
«Ա. Ստեփանյանը կարողացել է հրապարակախոսության և հանրության բազմակողմ, տարաբնույթ երևույթների քննությունը մեկնաբանել և ընթերցողներին ու մասնագետներին հրամցնել 1960-70-ական թվականների աննախադեպ ու բուռն անցուդարձի խորապատկերը»,-նշել է լրագրող Սուրեն Գեղամյանը: Ռուսաստանցի տեսաբանների տարբեր տեսակետները համադրելով` հեղինակը փորձել է գտնել ամենաբնորոշն ու գլխավորը: