Լրահոս

21.07.2009 09:53


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական Միության «Եռյակի» պատվիրակությանը

Հուլիսի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական Միության «Եռյակի» պատվիրակությանը՝ Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, Հայաստանի տնտեսական վիճակը և հատկապես համատարած կոռուպցիայի առկայությունը, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը: Քննարկվել է նաև մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը:

Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը