Լրահոս

21.09.2013 12:43


Այսօր՝ ժամը 16:00–ին, Անկախության համազգային երթ

Այսօր՝ ժամը 16:00–ին, Անկախության համազգային երթ

Այսօր՝ ժամը 16։00–ին, Անկախության համազգային երթ է տեղի ունենալու։ Այն մեկնարկելու է Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան-26, այնուհետև՝ կրկին Ազատության հրապարակ։

Երթի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է.

«Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը՝ կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին միանալ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16-ին Ազատության հրապարակից սկսվող երթին՝ վերահաստատելու համար ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը:

Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին և 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:

Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կախված սպառնալիքը՝ Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային և գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները՝ լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին:

Մենք հայտարարում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ իր անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող որևէ միության: Անկախությունը անսակարկելի է, և մեր որոշումը` անբեկանելի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը