2010 թվականի արդյունքների ամփոփում ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ում
Հունվարի 19-ին տեղի ունեցավ Հայաստանում Իտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի 2010 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված հաշվետու խորհրդակցություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Հաշվետու խորհրդակցությունն անդրադարձավ բյուրոյի գործունեության բոլոր ոլորտներին: Նշվեց, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից իրականացվել են որոշակի աշխատանքներ միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում: Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ի հիմնական խնդիրներն են հանդիսացել' ոստիկանական ծառայություններին և ազգային իրավապահ մարմիններին քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ ապահովումը (օպերատիվ և մեթոդական), արագ և արդյունավետ կապի հաստատումը Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ' եղած օպերատիվ տեղեկատվությունն իրացնելու նպատակով: ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են համարվել' հետախուզումը, անձերի օպերատիվ ստուգումները և նույնացումը, առևանգված ավտոտրանսպորտային միջոցների հետախուզումը, դրամանենգությունը և փաստաթղթերի կեղծումը և այլն: Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ն համագործակցել է Ինտերպոլի անդամ 102 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի հետ: Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 37 անձանց հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում (15-ը հետախուզվում էին միջազգային մակարդակով), որոնցից 9-ը ձերբակալվել են: Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ստացված հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել նրանցից 119-ի (2009 թ.' 99) գտնվելու վայրը, որոնցից 101-ը (2009 թ.' 84) ձերբակալվել են, իսկ 26-ը (2009 թ.'-18)՝ ենթարկվել էքստրադիցիայի: Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց (2009 թ.' 26), որոնցից 34-ը (2009 թ.' 24) ձերբակալվել են, 10-ը' (2009 թ.' 9) ենթարկվել էքստրադիցիայի: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 19422 ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում՝ Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 14 ավտոմեքենա: Միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 108 ավտոմեքենաներ:
* * *
Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ¬մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն հաշվետու ժամանակաշրջանում շոշափելի աշխատանք է տարել իր վրա դրված պարտավորությունները կատարելու ուղղությամբ, նկատելի է զգալի առաջընթաց: Սակայն կան ընթացքի մեջ գտնվող խնդիրներ, որոնց վրա հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, զարգացնել հաջողությունները, վերացնել թերություններն ու վրիպումները: Ոստիկանության պետի առաջին տեղակալն այդ խնդիրների թվում կարեւորեց բարեփոխումների իրականացումը, երիտասարդ կադրերի պատրաստումը, միջազգային համագործակցության ամրապնդումը, պայքարը միջազգային եւ տարածաշրջանային հանցավորության դեմ: