Մամուլի ազգային ակումբն իր տարակուսանքն է հայտնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կալանավորման կապակցությամբ՝ համաներումը որպես բարի կամքի և մարդասիրության դրսևորման իշխանությունների հայտարարությունների համատեքստում։
Հաշվիառնելով ՝
- մարտի 1- ի դատաիրավական գործընթացների հանդեպ հասարակության անվստահությունը;
- հասարակական անհամաձայնության մեղմացման և մարտի 1-ի հետևանքները հաղթահարելու անհրաժեշտությունը;
- մարդու իրավունքների ապահովման գործում իշխանությունների պարտավորությունները;
- «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դերը հայաստանյան նորագույն շրջանի մամուլի կայացման գործում՝
Մամուլի ազգային ակումբը ՀՀ իշխանություններին կոչ է անում ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը
Մամուլի ազգային ակումբն իր տարակուսանքն է հայտնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կալանավորման կապակցությամբ՝ համաներումը որպես բարի կամքի և մարդասիրության դրսևորման իշխանությունների հայտարարությունների համատեքստում։
Հաշվի առնելով ՝
- մարտի 1- ի դատաիրավական գործընթացների հանդեպ հասարակության անվստահությունը;
- հասարակական անհամաձայնության մեղմացման և մարտի 1-ի հետևանքները հաղթահարելու անհրաժեշտությունը;
- մարդու իրավունքների ապահովման գործում իշխանությունների պարտավորությունները;
- «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դերը հայաստանյան նորագույն շրջանի մամուլի կայացման գործում՝
Մամուլի ազգային ակումբը ՀՀ իշխանություններին կոչ է անում ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
Մամուլի ազգային ակումբ
21.07.09