Վոլոդյա Ավետիսյանին 2 ամսով կալանավորել են. մերժել են անգամ 3 մլն դրամի գրավը
Սեպտեմբերի 22–ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ ՎոլոդյաԱվետիսյանին։ Դատարանն անգամ մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան ԱրաԶաքարյանի միջնորդությունը՝ նրան ազատ արձակել 3 մլն դրամի և Վոլոդյա Ավետիյանին ու նրա հարազատներին պատկանող 5 անշարժ գույքի գրավի դիմաց։ Դատարանն իր մերժումը հիմնավորել է, թե մեծ է ռիսկը. ազատության մեջ հայտնվելու դեպքում Վոլոդյա Ավետիսյանը կխոչընդոտի քննությանը և կկատարի նոր հանցագործություն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խոշոր չափերով խարդախություն) 20.09.2013թ. ձերբակալվել էր պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:
Ըստ ՊՆ քննչական ծառայության՝ Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
Վոլոդյա Ավետիսյանին 2 ամսով կալանավորել են. մերժել են անգամ 3 մլն դրամի գրավը
Սեպտեմբերի 22–ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։ Դատարանն անգամ մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ նրան ազատ արձակել 3 մլն դրամի և Վոլոդյա Ավետիյանին ու նրա հարազատներին պատկանող 5 անշարժ գույքի գրավի դիմաց։ Դատարանն իր մերժումը հիմնավորել է, թե մեծ է ռիսկը. ազատության մեջ հայտնվելու դեպքում Վոլոդյա Ավետիսյանը կխոչընդոտի քննությանը և կկատարի նոր հանցագործություն։

7or.am