Նայրոբիում պայքար է վերսկսվել ահաբեկիչների գրաված առևտրի կենտրոնի համար
Քենիայի անվտանգության ուժերը սեպտեմբերի 23-ի առավոտյան հակագրոհի են անցել Նայրոբիի առևտրային կենտրոնը գրաված ահաբեկիչների դեմ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսը»։
Գործակալության թղթակիցը հայտնել է դեպքի վայրից լսվող հրաձգության և պայթյունների մասին։ Նախորդ օրվա տվյալներով՝ հաստատությունում 10-15 ահաբեկիչ է մնացել։
Հիշեցնենք, որ արմատական իսլամիստական «Ալ Շաբաբ» խմբավորման գրոհայինները սեպտեմբերի 21-ին գերի էին վերցրել Նայրոբիի Ուեսթգեյթ առևտրի տանը գտնվող մարդկանց։ Ահաբեկիչները բաց էին թողել բոլոր մահմեդականներին, իսկ մնացյալի վրա կրակ բացել։ Նախնական տվյալներով՝ գրոհին զոհ է գնացել 68 մարդ։ Այդ պահին շենքում մոտ հազար մարդ է եղել։
Սեպտեմբերի 22-ին Քենիայի իշխանությունները հայտնեցին, որ գերիների մեծ մասն ազատվել է, և հաստատության մեծ մասը գտնվում է անվտանգության ուժերի վերահսկողության տակ։ Գրոհայիններն իրենց քայլը պատճառաբանել էին իբրև պատասխան Քենիայի զինված ուժերի՝ Սոմալիի իսլամիստների դեմ պայքարին։