Մեկնաբանություն

23.09.2013 11:15


Անկախության երթն ու սերժամետների հերթը (տեսանյութ)

Անկախության երթն ու սերժամետների հերթը (տեսանյութ)

Դատելով ֆեյսբուքյան որոշ օգտատերերի նյարդային գրառումներից, սեռական հողի վրա շեղվածների ջղաձիգ շարժումներից, ինչպես նաև Բաղրամյան 26–ում ծվարածների անհանգստությունից՝ սեպտեմբերի 21–ին տեղի ունեցած Անկախության երթը, որը նախաձեռնվել էր հասարակական–քաղաքական տարբեր շերտերի կողմից, ստացվել է։

Իշխանությունները, ներդնելով հաստիքային «քաղաքացիականներին» և «սութի» արևմտամետներին, փորձում էին երթին հաղորդել արհեստական բնույթ և մասնակիցներին պարտադրել վիրտուալ թիրախներ, սակայն անհաջողության մատնվեցին։

Բացահայտ ու ծպտյալ սերժամետները երեկվանից հերթի էին կանգնել սոցիալական ցանցերում հաջողված երթը վարկաբեկելու և ՀԱԿ–ը ներկայացնող կազմակերպիչներից մեկի դեմ հարձակվելու համար։ Սակայն դա էլ չստացվեց, քանզի իշխանությունից փող վերցնողների, սերժատիգրանական լրատվամիջոցների էջերից չիջնողների ու հակաիշխանություն խաղացողների դիմակը սոցցանցերում ոչ թե 40 օրում (ինչպես հայտնի «մասնագիտության» տերերի դեպքում է լինում), այլ 40 վայրկյանում է պատռվում։ Այնպես որ, կառավարելի փողոց ունենալու այս մի ծրագիրն էլ ձախողվեց։

Անկախության երթը վերածվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի, ինչը չէր մտնում Մաքսային միության «վկաների» պլանների մեջ։

Հավաքվածների ճնշող մեծամասնությունը համակարծիք էր, որ հանուն ՀՀ անկախության պայքարը համարժեք է իշխանափոխության հասնելու ձգտմանը։

Տեսնել էր պետք որոշ ներդրվածների դեմքերի արտահայտությունը, երբ մարդիկ վանկարկում էին «Սերժի՛կ, հեռացի՛ր»։ Զգացվում էր, որ նրանք հստակ առաջադրանք ունեին «հայրենասիրություն» խաղալու և «դհոլություն» անելու, սակայն դա կանխվել էր «էն գլխից»։ Արդյունքում՝ ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը