Լրահոս

21.07.2009 13:05


Ժիրայր Սեֆիլյան «Ընդդիմության ներսում այսօր խնդիր կա»

Ժիրայր Սեֆիլյան «Ընդդիմության ներսում այսօր խնդիր կա»

-Ընդդիմության ներսում այսօր խնդիր կա՝ ելք գտնել հնարավորինս շուտ ճիշտ ուղղու մեջ ընկնելու, որովհետև իմ, և ոչ միայն իմ, շատերի համոզմամբ, մենք սխալ ընթացքով ենք գնում,- «7օր»-ին ասել է «Միացում» շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Ընդդիմություն ասելով՝ նա առաջին հերթին նկատի ունի ՀԱԿ-ին և կարծում է, որ եթե պայքարի գործընթացում լուրջ մարտավարական փոփոխություններ մտցվեն, ապա նա կկարողանա «տապալել ռեժիմը»։

-Ընդդիմության ներսում խմորումներ են գնում։ Այդ լուծումը, փնտրտուքը կա և չեմ կասկածում, որ գտնելու ենք այդ ելքը։ Խոսքը մինչ օրս ընդդիմության որդեգրած մարտավարության մասին է, որը վերանայման կարիք ունի։ Մի բան պարզ է, որ այսպես շարունակել հնարավոր չէ,- ասել է Ժ. Սեֆիլյանը՝ առայժմ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդելուց։ Սակայն նա նշել է, որ այդ գործընթացում պետք է ներգրավել նաև ՀԱԿ-ից դուրս գտնվող ընդդիմադիր ուժերին։

«Հնարավո՞ր է, որ նոր ուժ ստեղծեք»,- «7օր»-ի հարցին էլ նա այսպես է պատասխանել.

-Նոր ուժ ստեղծելու կարիք չկա, սակայն նոր որակ ստեղծելու կարիք կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը