Լրահոս

23.09.2013 19:46


Եգիպտոսի իշխանությունները մտադիր են հիմնովին վերափոխել սահմանադրությունը

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են հիմնովին վերափոխել սահմանադրությունը

Եգիպտոսի կառավարությունը մտադիր է ծայրից ծայր վերափոխել Մոհամմեդ Մուրսիի օրոք ստեղծված ու կիրառված սահմանադրությունը։ Այս մասին հայտնում է ռադիո «Մայակը»։

Ինչպես կարծում են Եգիպտոսում, երկրում գործող սահմանադրությունն անկենսունակ է, քանի որ չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև հանրապետության քաղաքացիների ազատությունը։

Բացի այդ, նրանց կարծիքով, այդ սահմանադրությունը չի արտացոլում իրականությունը և չի սատարում հասարակության բոլոր խավերին։ Սահմանադրության վերափոխման համար Եգիպտոսում ստեղծվել է հատուկ հանձնաժողով։

Այս խորագրի վերջին նյութերը