Լրահոս

23.09.2013 19:15


Լոս–Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը

Լոս–Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը

Լոս–Անջելեսում սեպտեմբերի 22-ին կայացել է «Էմմիի» 65–րդ մրցանակաբաշխությունը, որը շնորհում է Ամերիկյան ազգային հեռուստաընկերությունը։ Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», Լավագույն դրամատիկական սերիալ մրցանակին է արժանացել «Ամբողջ ծանրությամբ» սերիալը։ Լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆ Դենիելսը «Լուրերում» հեռուստահաղորդավար Ուիլլ Մակևոյին մարմնավորելու համար։ Արդեն երկրորդ տարին է՝ լավագույն դերասանուհու կոչմանն է արժանանում Քլեր Դեյնսը «Հայրենիք» սերիալում Կենտրոնական հետախուզական վարչության գործակալի դերի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Աննա Հաննը («Ամբողջ ծանրությամբ»), լավագույն դերասան՝ Բոբբի Կաննավալը («Ընդհատակյա կայսրություն»): Լավագույն սցենար մրցանակը շնորհվել է «Հայրենիք» սերիալի հեղինակներին։

Լավագույն երգիծական սերիալ է ճանաչվել «Ամերիկյան ընտանիքը», այդ ժանրի լավագույն դերասան՝ Ջիմ Պարսոնսը («Մեծ պայթյունի տեսությունը»), լավագույն դերասանուհի՝ Ջուլյա Լուի–Դրեյֆուսը («Փոխնախագահ»):

Այս խորագրի վերջին նյութերը