Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ճնշված են իրենց զգում՝ հանդիպելու հոկտեմբերին»
-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը կարևոր և հիշարժան է։ Չեմ տեսնում որևէ իրական վտանգ և որևիցե հնարավոր համաձայնագիր։ Այդուամենայնիվ, հանդիպումները բացահայտեցին կարևոր մի բան. Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ճնշում կար՝ ԼՂՀ-ի խնդրի հետ կապված։ Հիմնականում դա այն պատճառով է, որ այն տարածաշրջանում սառեցված ամենավերջին հակամարտությունն է,-ասել է ՌԱՀՀԿ կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ «Հայացք» ակումբում խոսելով արցախյան հիմնահարցի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ արտաքին աշխարհից ճնշումն ավելի շատ Հայաստանի և Թուրքիայի վրա է, քան՝ Ղարաբաղի։
Ըստ փորձագետի՝ Թուրքիան փնտրում է որևէ բան, որպեսզի ասի, թե առաջընթաց կա։
-Մադրիդյան սկզբունքները և այդ փաստաթղթի ստորագրումն ավելի շատ Թուրքիայի կարիքներն օրինականացնելու համար են։ Այն, ինչ մենք տեսնում ենք՝ հայ-թուրքական հարաբերությունները և արցախյան հիմնահարցի գործընթացը, երկու տարբեր ճանապարհներ են, որոնք տանում են դեպի տարբեր նպատակներ։ Հայաստան-Թուրքիա ճանապարհն ավելի արագ է ընթանում, իսկ Ղարաբաղի ճանապարհը՝ ավելի դանդաղ։ Սակայն այս համատեքստում երկու խնդիրները փոխկապակցված են։ Պատահական չէ, որ թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիներն աջակցում են թուրքական դիվանագիտությանը։ Թուրքիան կարիք ունի օրինականացնելու սահմանների բացումը։
Ռիչարդ Կիրակոսյանն ասել, է թե իրենք ճնշում են տեսնում հոկտեմբերի սպասելիքներից, երբ Հայաստանի նախագահը կայցելի Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու։
-Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ճնշված են իրենց զգում՝ հանդիպելու հոկտեմբերին։ Արտաքին ոչ մի ճնշում չի կարող հասնել այն ամենին, ինչ ուզում են։ Արտաքին ո՛չ մի ճնշում չի ապահովում Ղարաբաղի կարիքները։
Բանախոսը կարծիք է հայտնել, թե Մինսկի խմբի ճնշումներն ի վիճակի չեն լինելու լուծելու Ղարաբաղի խնդիրները։
-Միակ ճանապարհը, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, այն է, որ Ղարաբաղը պետք է հավասար բանակցային կողմ լինի։ Ոչ մի խնդիր դեռևս չի լուծվել տվյալ կողմի՝ բանակցային սեղանի շուրջը դեմ լինելու դեպքում։ Այդ պատճառով Հայաստանը չպետք է մենաշնորհն իրեն պահի։ Հայաստանի և Ղարաբաղի պետական շահը միշտ չէ, որ նույնն է,- ասել է Ռ. Կիրակոսյանը։

7or.am