Լրահոս

23.09.2013 14:00


ՀԱՊԿ նիստում քննարկվել է սիրիական հակամարտությունը

ՀԱՊԿ նիստում քննարկվել է սիրիական հակամարտությունը

Այսօր Սոչիում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը։

«Rosbalt.ru»-ի փոխանցմամբ՝ դրանում քննարկվել են սիրիական հակամարտությանը, ինչպես նաև տաջիկաաֆղանական սահմանի պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է է, որ Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայում իրավիճակի սրացմամբ և շարունակում է հանդես գալ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսությանն անցնելու միջնորդությամբ։

Նիստում ներկայացվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյոժայի զեկույցը։

Այս խորագրի վերջին նյութերը