Լրահոս

23.09.2013 20:34


Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում ֆրանսիական շուկայում

Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում ֆրանսիական շուկայում

Սույն թվականի սեպտեմբերի 24-27-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք «TopResa' 2013» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:

Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 164 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների և ավելի քան 28 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր և քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը և բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը