Լրահոս

23.09.2013 14:42


Բոինգ 747–ի թռիչքը հետաձգվել է հայտնաբերված օձի պատճառով

Բոինգ 747–ի թռիչքը հետաձգվել է հայտնաբերված օձի պատճառով

Ավստրալական «Քանտաս» ավիաընկերությանը պատկանող Բոինգ 747–ը չի կարողացել Սիդնեյի միջազգային օդակայանից թռչել օդանավում հայտնաբերված օձի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

20 սմ երկարությամբ օձը հայտնաբերվել է ինքնաթիռի սալոնում։ Ավիաընկերության աշխատակիցները չեն կարողացել որոշել՝ ինչ տեսակի է պատկանում այն, և թունավո՞ր է արդյոք, ուստի չվերթը հետաձգվել է երկուշաբթի։ Շուրջ 370 ուղևոր ստիպված է եղել գիշերել հյուրանոցներում և Տոկիո է հասել միայն այս առավոտ։ Տեսակի որոշման համար օձը հանձնվել է մասնագետներին։ Ավիաընկերությունը խոստացել է մանրակրկիտ զննման ենթարկել օդանավը։

Այս խորագրի վերջին նյութերը