Պայթուցիկ սարքերը գործել են և վնասել միայն ավտոմեքենայի անիվը
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետևանքով, մի ավտոմեքենայի առջևի աջ անիվը վնասվել Է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռևս չճշտված և ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի տակ, և երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթևեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո Ղ.-ն և Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետևանքով վնասվել է մեքենայի աջ անիվը և շրջակա հատվածը:
Անհայտ անձի կողմից Կամո Ղ.-ին և Հայկ Վ.-ին սպանելու փորձի և ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, և որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Պայթուցիկ սարքերը գործել են և վնասել միայն ավտոմեքենայի անիվը