Հանրապետականների շրջանում պլանային հայրենասիրության փուլ է սկսվել:
Գերմանիայում գտնվող ՀՀԿ պատվիրակության երեք անդամները՝ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը եւ Նաիրա Կարապետյանը սեպտեմբերի 21-ին հայտնվել են Բեռլինի Հարդենբերգ փողոցում, որտեղ 1921 թավականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին:
Հայրենասիրության նոպայի մեջ նույն օրն եւեթ իր Ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը այդ մասին իրազեկեց ողջ հայ ժողովրդին. «Իսկ մենք Անկախության օրն այսպես ենք տոնում... ՀՀԿ պատվիրակությունը Բեռլինում Հայաստանի Անկախության օրն այցելեց այն վայրը, որտեղ Սողոմոն Թեհլերյանը վրեժխնդիր եղավ: Հենց այս վայրում, որտեղ թափվել էր Թալեաթ փաշայի արյունը, այսօր ծածանվեց մեր եռագույնը»:
Հայ ժողովուրդը, նայելով լուսանկարները, բնականաբար՝ ոչ հուզվեց եւ ոչ էլ փշաքաղվեց:
Հակառակը՝ ընդգծված հեգնանքով նկատեց՝ «Շատ խնդալու ա», քանզի նույն այս իշխանությունները «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Ծիծեռնակաբարեդի լույսերն էին անջատում, իսկ Հ1–ին արգելված էր որևէ «թթու» խոսք ասել Թուրքիայի ու թուրքերի հասցեին. Գյուլը Սարգսյանի սիրելին էր։
Ի դեպ, սոցիալական ցանցերում մինչ այս «պահանջատիրական այցը» շատ օգտատերեր հաճախ են հիշում Թեհլերյանին եւ «Նեմեսիս» գործողությունը, ինչպես հաճախ են հիշում գործող իշխանությանը: Թալիաթին գնդակահարած Սողոմոնին հիմա հիշում են բացառապես այս կտրվածքով՝ «Բա մի հատ Թեհլերյան չըլներ սրանց սատկացներ»:
Հաստատ նման բովանդակությամբ գրառումներին ծանոթ են Ֆեյսբուքում վխտացող ՀՀԿ-ական հետախույզները:
Եվ հիմա հանկարծ մարդիկ տեղեկանում են այն մասին, որ ՀՀԿ պատվիրակությունը Եռագույնը թիկունքում եւ առջեւում պահած «ծածանում» է Հարդենբերգ փողոցում:
«Կգաայնօրը, որողջհայժողովուրդըդրոշկբարձրացնիայնվայրում, որտեղթափվածկլինիսրանցուիրենցնմաններիարյունը»,- պատգամավոր Նաիրա Կարապետյանի գրառման տակ գրել է Nune Mamyan անունով ՖԲ-յան օգտատերը:
Артак Аракелян. «Ինչձևովդռոշնենբռնում,եդձևովելերկիրնենկառավարում»: Նմանատիպ մեկնաբանություններ կարելի է տեսնել նշված գրառման տակ:
Իրոք, խնդալու է:
Իսկ Սերժ Սարգսյանն, ի դեպ, նույն օրը Անկախության տոնի առիթով կազմապերպված պաշտոնական ընդունելությանը հրավիրել էր նաեւ մի քանի օր առաջ քաղաքական դաշտում հայտնված եւ կուսությունից զրկվելու կոչ անող Անի Զախարյանին, ով «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահն է:
Ինչեւէ, Շարմազանովը, Ավագյանը եւ Կարապետյանը Բեռլինում Թալիաթին նորից էին «թաղում», իսկ այստեղ նրանց առաջնորդը շփվում էր կուսազրկության ջատագով տիկնոջ հետ, ով իր դերի մեջ մտած հարցազրույց էր տալիս ու «թաղում» ՀՀԿ–ականներին՝ այդ շարքում, բնականաբար, «մոռանալով» Սերժ Սարգսյանին։
Բայց խնդալուն այն է, որ Բեռլին հասած եւ Թեհլերյանի «ոտնահետքերը շոշափած» սույն պատգամավորները ժամանակին ոչ միայն ողջունում էին հայ-թուրքական արձանագրությունները, այլեւ «Ֆուտբոլային դիվանագիտության» պիկ պահին ծափահարում էին իրենց առաջնորդին, ով ուրախությունից քիչ էր մնում համբուրեր Գյուլին՝ հայկական դարպասը նվաճած թուրք ֆուտբոլիստների խփած գոլը շնորհավորելիս:
Իսկ հիմա էլ սրանք հարց չեն բարձրացնում, թե ինչու է իրենց առաջնորդը ԱԺ օրակարգում պահում հայ-թուրքական արձանագրությունները:
Փոխարենը թռնում են Գերմանիա, հայտնվում Բեռլինի հայտնի փողոցում ու «միանում» Թեհլերյանի վրեժխնդրությանը: 92 տարի առաջվա վրեժխնդրությանը:
Իսկ 92 տարի անց կողմ են թուրքերի հետ քիրվայությանը, եթե անգամ վերջիններս Հայոց ցեղասպանության ուրացման նախապայման են առաջադրում:
Կարծում ենք, հարկ չկա հիշեցնելու, թե Սողոմոն Թեհլերյանը, որ վերապրել է ցեղասպանությունը, ինչու գնդակահարեց Եղերնի գլխավոր կազմակերպիչներից մեկին։
Ի դեպ, մինչ սրանք այն փողոցում, որտեղ թափվել է Թալիաթի արյունը՝ «Անկախության օրն էին տոնում» այստեղ՝ ՀՀ իշխանությունները քայլեր էին ձեռնարկում, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական ապրանքներ եւ սնունդ ներկրվեն Հայաստան:
Այնպես որ, իրոք, շատ խնդալու է ՀՀԿ պատվիրակության «հայրենասիրական» տուրիզմը:
Իրոք, շատ խնդալու է
Հանրապետականների շրջանում պլանային հայրենասիրության փուլ է սկսվել:
Գերմանիայում գտնվող ՀՀԿ պատվիրակության երեք անդամները՝ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը եւ Նաիրա Կարապետյանը սեպտեմբերի 21-ին հայտնվել են Բեռլինի Հարդենբերգ փողոցում, որտեղ 1921 թավականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին:
Հայրենասիրության նոպայի մեջ նույն օրն եւեթ իր Ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը այդ մասին իրազեկեց ողջ հայ ժողովրդին. «Իսկ մենք Անկախության օրն այսպես ենք տոնում... ՀՀԿ պատվիրակությունը Բեռլինում Հայաստանի Անկախության օրն այցելեց այն վայրը, որտեղ Սողոմոն Թեհլերյանը վրեժխնդիր եղավ: Հենց այս վայրում, որտեղ թափվել էր Թալեաթ փաշայի արյունը, այսօր ծածանվեց մեր եռագույնը»:
Հայ ժողովուրդը, նայելով լուսանկարները, բնականաբար՝ ոչ հուզվեց եւ ոչ էլ փշաքաղվեց:
Հակառակը՝ ընդգծված հեգնանքով նկատեց՝ «Շատ խնդալու ա», քանզի նույն այս իշխանությունները «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Ծիծեռնակաբարեդի լույսերն էին անջատում, իսկ Հ1–ին արգելված էր որևէ «թթու» խոսք ասել Թուրքիայի ու թուրքերի հասցեին. Գյուլը Սարգսյանի սիրելին էր։
Ի դեպ, սոցիալական ցանցերում մինչ այս «պահանջատիրական այցը» շատ օգտատերեր հաճախ են հիշում Թեհլերյանին եւ «Նեմեսիս» գործողությունը, ինչպես հաճախ են հիշում գործող իշխանությանը: Թալիաթին գնդակահարած Սողոմոնին հիմա հիշում են բացառապես այս կտրվածքով՝ «Բա մի հատ Թեհլերյան չըլներ սրանց սատկացներ»:
Հաստատ նման բովանդակությամբ գրառումներին ծանոթ են Ֆեյսբուքում վխտացող ՀՀԿ-ական հետախույզները:
Եվ հիմա հանկարծ մարդիկ տեղեկանում են այն մասին, որ ՀՀԿ պատվիրակությունը Եռագույնը թիկունքում եւ առջեւում պահած «ծածանում» է Հարդենբերգ փողոցում:
«Կգա այն օրը, որ ողջ հայ ժողովուրդը դրոշ կբարձրացնի այն վայրում, որտեղ թափված կլինի սրանց ու իրենց նմանների արյունը»,- պատգամավոր Նաիրա Կարապետյանի գրառման տակ գրել է Nune Mamyan անունով ՖԲ-յան օգտատերը:
Артак Аракелян. «Ինչ ձևով դռոշն են բռնում,եդ ձևով ել երկիրն են կառավարում»: Նմանատիպ մեկնաբանություններ կարելի է տեսնել նշված գրառման տակ:
Իրոք, խնդալու է:
Իսկ Սերժ Սարգսյանն, ի դեպ, նույն օրը Անկախության տոնի առիթով կազմապերպված պաշտոնական ընդունելությանը հրավիրել էր նաեւ մի քանի օր առաջ քաղաքական դաշտում հայտնված եւ կուսությունից զրկվելու կոչ անող Անի Զախարյանին, ով «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահն է:
Ինչեւէ, Շարմազանովը, Ավագյանը եւ Կարապետյանը Բեռլինում Թալիաթին նորից էին «թաղում», իսկ այստեղ նրանց առաջնորդը շփվում էր կուսազրկության ջատագով տիկնոջ հետ, ով իր դերի մեջ մտած հարցազրույց էր տալիս ու «թաղում» ՀՀԿ–ականներին՝ այդ շարքում, բնականաբար, «մոռանալով» Սերժ Սարգսյանին։
Բայց խնդալուն այն է, որ Բեռլին հասած եւ Թեհլերյանի «ոտնահետքերը շոշափած» սույն պատգամավորները ժամանակին ոչ միայն ողջունում էին հայ-թուրքական արձանագրությունները, այլեւ «Ֆուտբոլային դիվանագիտության» պիկ պահին ծափահարում էին իրենց առաջնորդին, ով ուրախությունից քիչ էր մնում համբուրեր Գյուլին՝ հայկական դարպասը նվաճած թուրք ֆուտբոլիստների խփած գոլը շնորհավորելիս:
Իսկ հիմա էլ սրանք հարց չեն բարձրացնում, թե ինչու է իրենց առաջնորդը ԱԺ օրակարգում պահում հայ-թուրքական արձանագրությունները:
Փոխարենը թռնում են Գերմանիա, հայտնվում Բեռլինի հայտնի փողոցում ու «միանում» Թեհլերյանի վրեժխնդրությանը: 92 տարի առաջվա վրեժխնդրությանը:
Իսկ 92 տարի անց կողմ են թուրքերի հետ քիրվայությանը, եթե անգամ վերջիններս Հայոց ցեղասպանության ուրացման նախապայման են առաջադրում:
Կարծում ենք, հարկ չկա հիշեցնելու, թե Սողոմոն Թեհլերյանը, որ վերապրել է ցեղասպանությունը, ինչու գնդակահարեց Եղերնի գլխավոր կազմակերպիչներից մեկին։
Ի դեպ, մինչ սրանք այն փողոցում, որտեղ թափվել է Թալիաթի արյունը՝ «Անկախության օրն էին տոնում» այստեղ՝ ՀՀ իշխանությունները քայլեր էին ձեռնարկում, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական ապրանքներ եւ սնունդ ներկրվեն Հայաստան:
Այնպես որ, իրոք, շատ խնդալու է ՀՀԿ պատվիրակության «հայրենասիրական» տուրիզմը:
Կիմա Եղիազարյան