Լրահոս

21.07.2009 13:33


ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Վրաստանն ու Ուկրաինան պատրաստ չեն անդամակացելու դաշինքին»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Վրաստանն ու Ուկրաինան պատրաստ չեն անդամակացելու դաշինքին»

Օգոստոսի 1-ին իր լիազորությունները վայր դնող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սխեֆերը նշել է, որ Վրաստան ու Ուկրաինան այս պահին դեռևս պատրաստ չեն անդամակցելու դաշինքին։ «Միայն ցանկությունը ավտոմատ կերպով իրավունք չի տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին»,-ասել է Սխեֆերը։ Նրա կարծիքով եվրաատլանտյան ծրագրերին չի համապատասխանում նշված երկրների ներքաղաքական իրավիճակը։ Սխեֆերը ընդգծել է, որ դաշինքի անդամ դառնալ ցանկացող երկրները պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի բոլոր պահանջներին, «իսկ այսօր ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Վրաստանը դրան պատրաստ չեն»։ Սխեֆերի մեկնաբանությունը հաջորդել է մեդիա սկանդալին, կապված The Wall Street Journal-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տված հարցազրույցի հետ։ Դրանում Վրաստանի նախագահը խոստովանել է, որ Թբիլիսիի եվրաատլանտյան ձգտումները «թաղված են»։ Սակայն, ավելի ուշ Սահակաշվիլին հայտարարել է, որ պարբերականը իրենից ներողություն է խնդրել, իր բառերն աղավաղելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը