3 օրում ներբանկային շուկան գնել է 75,856,916 ԱՄՆ դոլար
Սեպտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,856,916 ԱՄՆ դոլար 407.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78,405,166 ԱՄՆ դոլար 409.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,073,700 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,715,764 EUR 546.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,678,152 EUR 548.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 948,725,999 ՌԴ ռուբլի 12.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 98,933,574 ՌԴ ռուբլի 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.7 մլն ԱՄՆ դոլար:
3 օրում ներբանկային շուկան գնել է 75,856,916 ԱՄՆ դոլար