Ա.Գ. Սարգսյան. «Ազգային-ազատագրական պայքարը պետք է տրամաբանական շարունակություն ունենա»
-Հայկական կողմի համար, ԼՂՀ-ի համար «ստատուս քվոյի» պահպանումը շատ ավելի ձեռնտու է, քան ցանկացած որևէ այլ փոփոխություն, որը բերելու է հավասարակշռության փոփոխմանը,- լրագրողներին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ազատագրված տարածքների հանձնման մասին խոսելիս էլ նա ասել է.
-Այդ տարածքների խնդիրը մեկընդմիշտ լուծված է այնքանով, որ ԼՂՀ-ն Սահմանադրությամբ դրանք ընդգրկել է իր սահմանների մեջ։
Նա նաև նշել է, որ այն սահմանները, որոնք այսօր ԼՂՀ-ի հսկողության տակ են, համազոր և իրավազոր չեն այն հայկական տարածքներին, որոնք մնացել են Ադրբեջանում և Զարմանք է հայտնել, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում անդրադառնալ Նախիջևանի խնդրին։
-Եթե սկսել ենք ազգային-ազատագրական պայքարը, իսկ ԼՂ-ի ազատագրումն ազգային-ազատագրական պայքար է, ուրեմն այն պետք է տրամաբանական շարունակություն ունենա։
Ա. Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այլևս երբեք չի քննարկի ադրբեջանցիների վերադարձի հարցը ԼՂՀ, քանի որ դա նոր պատերազմ հրահրել կնշանակի։

7or.am