Առաջին անգամ տեղի կունենա ԱՄՆ–ի և Իրանի բարձր մակարդակի հանդիպումը՝ սկսած 1979թ.–ից
Հինգշաբթի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Սպիտակ տանը կայանալիք քննարկումների շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի Իրանի նորանշանակ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ «Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ բանակցություններին կմասնակցեն նաև Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտոգործնախարարները։
Սա կլինի ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը՝ սկսած 1979թ.–ին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից։
Բացի այդ, Սպիտակ տունը չի բացառում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ–ի և Իրանի նախագահների հանդիպումը։