Լրահոս

24.09.2013 10:21


Հարավային Կարոլինայի բնակիչը 400 մլն դոլար է շահել

Հարավային Կարոլինայի բնակիչը 400 մլն դոլար է շահել

Ամերիկյան «Powerball» վիճակախաղի տոմսով Հարավային Կարոլինայի բնակիչը 400 մլն ջեկփոթ է շահել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերսը»։ Ինչպես հայտնել են վիճակախաղի կազմակերպիչները, հաղթողը չի ցանկացել հրապարակել իր անունը. միայն պատմել է, որ հաջողակ տոմսը գնել է գազալցակայաններից մեկից, ուր կանգ էր առել կնոջը հոթ–դոգ գնելու համար։ Խանութում, սակայն, հոթ–դոգ չի եղել, և ունեցած 20 դոլարով տղամարդը վիճակախաղի տոմս է գնել։ Ջեկփոթի տերը, որը գումարի մեծությամբ 4-րդն է ԱՄՆ վիճակախաղի պատմության մեջ, խոստովանել է, որ կյանքում երկրորդ անգամ է գնել վիճակախաղի տոմս։

Այս խորագրի վերջին նյութերը