Աշխարհ

24.09.2013 10:58


Նայրոբիի առևտրի կենտրոնի պատանդներն ազատվել են

Նայրոբիի առևտրի կենտրոնի պատանդներն ազատվել են

«Ֆրանս պրեսի» փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23–ի՝ լույս 24-ի գիշերը Նայրոբիի զինված ուժերն առևտրի կենտրոնում ահաբեկիչների կողմից գերի ընկած բոլոր պատանդներին ազատել են։ Այս մասին հայտնել է Քենիայի ՆԳՆ–ն։ Չմանրամասնելով՝ ՆԳՆ նախարարն ասել է, որ հատուկ նշանակության ուժերին գրեթե հաջողվել է ավարտին հասցնել ահաբեկիչների դեմ սկսված հակագրոհը։

Հիշեցնենք, որ արմատական իսլամիստական «Ալ Շաբաբ» խմբավորման գրոհայինները սեպտեմբերի 21-ին գերի էին վերցրել Նայրոբիի Ուեսթգեյթ առևտրի տանը գտնվող մարդկանց, որոնց թիվը հասել է հազարի։ Ահաբեկիչները բաց էին թողել բոլոր մահմեդականներին, իսկ մնացյալի վրա կրակ բացել։ Նախնական տվյալներով՝ գրոհին զոհ է գնացել 69 մարդ, 200-ը՝ վիրավորվել։ Ահաբեկիչներն իրենց քայլը պատճառաբանել էին իբրև պատասխան Քենիայի զինված ուժերի՝ Սոմալիի իսլամիստների դեմ պայքարին։

Այս խորագրի վերջին նյութերը