Լրահոս

21.07.2009 13:27


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան  Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը  հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր կարևոր  ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:  

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում  քննարկվել են Հայաստանի և Վենեսուելայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ընդայմանն առնչող հարցեր: Կարևորվել է  նաև միջազգային կառույցների շրջանակում երկկողմ համագործակցության ակտիվացումը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է չորս տարի առաջ Վենեսուելայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Այս խորագրի վերջին նյութերը