Լրահոս

24.09.2013 11:36


Լարված հարաբերություններ նախարարի և փոխնախարարի միջև

Լարված հարաբերություններ նախարարի և փոխնախարարի միջև

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ կոնֆլիկտ է հասունանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Ըստ աղբյուրի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավետիսյանին ամենևին դուր չի եկել այն հանգամանքը, որ Մաքսային միության ընթացակարգերը պատրաստող հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնում է իր առաջին տեղակալը` Կարինե Մինասյանը:

«Ավանեսյանը դժգոհել է, թե երկրի համար այդ կարևորագույն նախապատրաստական աշխատանքները պետք է ընթանային առաջին դեմքով, այսինքն` ինքը պետք է կանգնած լիներ «գործի» գլխին, մինչդեռ իր տեղակալին նման հանձնարարություն տալը նշանակում է իր անձը ստորադասել կառավարության երկրորդ էշելոնի պաշտոնյային: Նկատենք, որ Կարինե Մինասյանը համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմ անձերից մեկը, ով հայտնի է իր` նախարար աշխատելու ամբիցիաներով»,–գրում է «ՉԻ»–ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը