Լրահոս

24.09.2013 11:51


Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ցուցարար ազատամարտիկների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ցուցարար ազատամարտիկների հետ

Ազատության հրապարակում ամիսներ ի վեր բողոքի ցույց անցկացնող ազատամարտիկները նախօրեին հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Հանդիպմանը նաև ներկա են եղել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները: Դաշտային հրամանատարները խոսել են երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից և առաջարկել դրանից դուրս գալու սեփական մոտեցումները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է հանուն ՀՀ պետականության պահպանման ու կայացման՝ անել ամեն հնարավորը: Այս մասին տեղեկացնում է Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը:

Այս խորագրի վերջին նյութերը