Ռիչարդ Կիրակոսյան. «Բանակցային գործընթացը շատ գաղտնի ու շատ փակ է»
-Վերջին մի քանի տարիների ընթացքում Մինսկի խումբը խաղաղարար գործընթացը ձախողել է երկու պատճառով. առաջին՝ թերացել է Հայաստանի և Ադրբեջանի հետ որպես հավասար կողմ ճանաչել Ղարաբաղը, և երկրորդ՝այն շատ գաղտնի ու շատ փակ է,-հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
-Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր կետն այն է, որ մենք չպետք է թերագնահատենք վտանգը, չպետք է արհամարհենք այն, նաև չպետք է չափազանցնենք մեր արձագանքը,-նշել է բանախոսն ու հավելել,- Մադրիդյան սկզբունքներն ավելի նման են «Ճանապարհային քարտեզին»։ Սա փաստաթուղթ է բանակցությունների համար և չի նշանակում դրանց արդյունք։
Փորձագետն ասել է նաև. «Գործընթացը կարիք ունի ներառելու քաղաքացիական հասարակությանը թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում, թե՛ Ադրբեջանում։ Մենք կարիք ունենք պահանջելու, որ արտասահմանցիները և Մինսկի խումբը չլինեն այսքան գաղտնապահ։ Այս տեղեկատվական բացը տանում է դեպի ապատեղեկատվություն»։

7or.am