Բ. Պիպոյան. «Տարիներ շարունակ մեր բնակչությունը կերել է թուրքական լոլիկ ու վարունգ»
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ հունիսին չեղյալ համարած այն որոշմանը, որով արգելվում էր ադրբեջանական ու թուրքական ծագման բուսական ու կենդանական հումքի ու մթերքի ներկրումը։
–Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կկարողանա՞ արդյոք այնպես անել, որ, օրինակ, տեղական լոլիկը տարանջատվի թուրքական լոլիկից, կամ սննդամթերքի անվտանգության տեսչությունը կարո՞ղ է արդյոք սովորական լոլիկը տարբերել տեխնիկական լոլիկից, որում մարդու առողջությանը վտանգավոր ծանր մետաղներ կան,–մտահոգված ասել է բանախոսը։
Պիպոյանի խոսքերով՝ սննդամթերքի անվտանգության տեսչության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունիսի 7-ից Ադրբեջանից Հայաստան ոչ մի ապրանք չի մտել, մինչդեռ Թուրքիայից Հայաստան ներկրվել են թուրքական կիտրոն, մաստակներ, խմորիչ և ևս չորս ապրանք, սակայն դրանցից լաբորատոր քննություն է անցել միայն մաստակը:
Սննդամթերքի անվտանգության տեսչությունում աշխատելու ժամանակ Պիպոյանին տեղեկացրել են նաև, որ թուրքական լոլիկն ու վարունգը Վրաստանի ճանապարհով ապօրինի ներմուծվել են Հայաստան.
–Փաստորեն,տարիներ շարունակ մեր բնակչությունը կերել է թուրքական լոլիկ ու վարունգ: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Միանշանակ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը,–ասել է Պիպոյանը։
Գյուղատնտեսության նախարարության այս հայտարարության պատճառով կտուժեն նաև ջերմոցային տնտեսությունները, քանի որ թուրքական լոլիկը կվաճառվի տեղականից ավելի էժան, իսկ որոշ տնտեսվարողներ էլ տեղական լոլիկի անվան տակ դա կիրացնեն: