Լրահոս

24.09.2013 15:05


«Ուժգին երկրաշարժ սպասվում է ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայում». աստղաբան–էզոթերիկ

«Ուժգին երկրաշարժ սպասվում է ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայում». աստղաբան–էզոթերիկ

Սեպտեմբերի 23–ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները հայտարարեցին, որ Հայաստանում ուժգին երկրաշարժ է սպասվում։

Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ երկրաշարժ սպասվում է ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայում։

Նրա խոսքերով՝ երկրաշարժերը և ընդհանրապես բոլոր բնական աղետները տեղի են ունենում բացասական էներգիայի կուտակման պատճառով, ինչը պայմանավորված է և՛ մարդկային, և՛ բնական գործոններով։

–Երկրաբանները միայն վերջնական արդյունքն են տեսնում, բայց պատճառները բաց են մնում։ Ուժգին երկրաշարժ ավելի շատ սպասվում է Թուրքիայում, Իրանում և, ընդհանրապես, Արաբական աշխարհի հատվածներում։ Այնտեղ տեղի ունեցող բացասական զարգացումներն ազդում են նաև երկրագնդի վրա։ Մարդն ու բնությունը սինքրոն կապի մեջ են, և երբ այդ կապն ընդհատվում է, բնական աղետները փորձ են դառնում՝ վերականգնելու դա,–ասել է Գ. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է, օրինակ, մինչև Ամանոր Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքում սպասվող փոփոխություններին, աստղաբան–էզոթերիկն ընդգծել է՝ պետք չէ սպասել, պետք է գործել։

–Յուրաքանչյուր սպասում իր հետ միշտ բերում է հիասթափության։ Անընդհատ ինչ–որ բանի սպասելով՝ մենք դադարում ենք ինքներս գործելուց։ Նույնիսկ անընդհատ խոսելով բացասական երևույթների մասին՝ մենք այդ բացասականին նպաստում ենք՝ լիցքավորում ենք։ Դրա համար չեմ կարծում՝ ճիշտ է ինչ–որ բանի սպասելը, որ փոխվի, սկսենք լավ ապրել։ Մենք ուղղակի պետք է որոշենք լավ, արժանապատիվ ապրել ու ստեղծել դրա համար անհրաժեշտ պայմանները,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը