ԱՄՆ–ում դատապարտել են գրչի միջոցով ուսանողուհիներին թաքուն հետևող պրոֆեսորին
Ֆլորիդայի համալսարանի 65-ամյա պրոֆեսոր–անասնաբույժը դատապարտվել է ուսանողուհիներին թաքուն հետևելու համար։ Դոն Սամուելսոնը դա արել է գրչի ծայրին տեղադրված տեսախցիկի միջոցով։
Պրոֆեսորին մեղավոր են ճանաչել անօրինական կերպով մարդկանց նկարահանելու համար։
Նրան դատի էին տվել միանգամից մի քանի ուսանողուհիներ, որոնց խոսքերով՝ պրոֆեսորն իրենց կիսաշրջազգեստների և բլուզների տակ «թափանցելու» համար բազմիցս օգտագործել է գրչին ամրացված տեսախցիկը։
Հարցաքննության ժամանակ Սամուելսոնը խոստովանել է, որ գրիչն իրոք իրեն է պատկանում, բայց և պնդել է՝ դա օգտագործում էր՝ ապացուցելու, որ ուսանողուհիները ներքնազգեստ չեն կրում։
Թե այդ ապացույցը պրոֆեսորի ինչի՞ն էր պետք, և թե ի՞նչ եզրահանգման պետք է գար, պարզ չէ։

7or.am